ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Հասմիկ Պապյանը կկատարի արիաներ Վագների և Վերդիի հայտնի օպերաներից

Հասմիկ Պապյանը կկատարի արիաներ Վագների և Վերդիի հայտնի օպերաներից
24.07.2013 | 19:27

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի այս համերգաշրջանի ամփոփիչ համերգը նվիրված է Վերդիի և Վագների 200-ամյակներին:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Վիեննայի Շտացօպերի աշխարհահռչակ մեներգչուհի, ՀՀ Ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանը կկատարի արիաներ Վագների և Վերդիի հայտնի օպերաներից:

«Քանի որ աշխարհն այս տարի մեծարում է Վագներին և Վերդիին, մենք չէին կարող անմասն մնալ, պետք է մեր հարգանքի տուրքը մատուցեինք այս մեծություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հասմիկ Պապյանը:

Երգչուհին Հայաստանում անցկացնում է ամառային արձակուրդները, համերգը նախապես ծրագրված չի եղել, բայց ասում է, որ ֆիլհարմոնիկի տնօրինության նման առաջարկը մերժել չէր կարող:

«Այս ծրագիրը կյանքի կոչելու համար ամիսների աշխատանք էր պետք, բայց հույս ունեմ, որ լավ համերգ է լինելու»,-ասաց նա:

Վերջին անգամ ֆիլհարմոնիկի հետ Հասմիկ Պապյանը ելույթ է ունեցել 22 տարի առաջ: Չգիտի, թե ինչու է այդպես ստացվել, բայց այս «վերադարձը» շատ կարևոր է համարում:

Երգչուհին նշեց նաև, որ Հայաստանում Վագներ երբեք չի հնչում, պետք է այնպես անել, որ մեր ժողովուրդը չզրկվի նման երաժշտության հետ շփվելու հնարավորությունից, փոքր ինչ կտրվի առօրյա հոգսերից և գործ ունենա բարձր արժեքների հետ:

«Մի առիթով ասել եք, որ «Անուշ» երգելու եք միայն հայրենի բեմում»:

Անդրադառնալով այս դիտարկմանը` երգչուհին ասաց, որ «Անուշի» դերերգը երգել է աշխարհի տարբեր բեմերում, նաև` Հայաստանում: «Երկու տարի առաջ` իմ բեմական գործունեության 25 ամյակին ես ասացի, որ ամբողջ աշխարհում կերգեմ ամեն ինչ, բայց «Անուշ» այլևս չեմ կատարի: «Անուշն»ինձ համար փակված էջ է, թող երիտասարդ աղջիկները երգեն»,- հստակեցրեց նա:

Հասմիկ Պապյանը ելույթ է ունեցել աշխարհի հեղինակավոր բեմերում, համագործակցել է աշխարհահռչակ դիրիժորների հետ:
Նրա հայտնի դերերգերից են Աիդան, Նորման (կատարել է ավելի քան 150 անգամ աշխարհի տարբեր բեմերում), Լեդի Մակբեթը, Լեոնորան («Ճակատագրի ուժը»), Տոսկան, Դոննա Աննան, Աբիգայլը («Նաբուկո»),

Միմին, Պամինան, Մաթիլդան («Վիլհելմ Տել»), Էլիզաբեթը («Դոն Կարլոս»), Դեզդեմոնան, Միքայելան, Սալոմեն և այլ առաջատար դերերգեր:

Երգչուհու երկացանկում կենտրոնական դեր են զբաղեցնում Վերդիի օպերաները (13 դերերգ), իսկ վագներյան օպերաներից Սենտայի և Իզոլդայի դերակատարումները համարվել են նրա դերասանական կարիերայի գագաթնակետը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2206

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ